ՍԿԻԶԲ > Գրանցում և մուտք ԱՀՏՊ

 

Գրանցում և մուտք ԱՀՏՊ

ՀՀ ՊԵԿ Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ մուտք գործելու համար Դուք պետք է արդեն գրանցված լինեք ՊԵԿ տեղեկատվական համակարգում իբրև ԱՀՏՊ օգտվող և ունենաք օգտվողի վավեր անվանում ու գաղտնաբառ:

ԱՀՏՊ օգտվողի գրանցումը կատարվում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգում (Հարկատու-3-ում)` տվյալ ֆիզիկական անձի անունով արդեն բացված անհատական հաշվի առկայության դեպքում միայն:

ԱՀՏՊ օգտվող կարելի է գրանցվել 2 եղանակով. կա'մ Հարկատու 3 համակարգի միջոցով (անձամբ այցելելով ՀՀ ՊԵԿ տարածքային տեսչություն այցելելով և այդ մասին գրավոր դիմում լրացնելով, կա'մ առցանց եղանակով` համացանցում տեղադրված ԱՀՏՊ օգտվողի գրանցման հայտը լրացնելու, հատուկ սարքի միջոցով ստորագրելու ու այն ՊԵԿ ներկայացնելու միջոցով:

ԱՀՏՊ օգտվող գրանցված անձը ինքն է որոշում օգտվողի իր անունն ու գաղտնաբառը և հետո ցանկացած ժամանակ կարող է փոփոխել դրանք:

Հետագայում ևս, ըստ անհրաժեշտության, ԱՀՏՊ օգտվողը կարող է Անձնական տվյալներ պատուհանի օգնությամբ փոփոխել /խմբագրել/ իր` ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, քաղաքային և բջջային հեռախոսահամարներ):



Այս բաժնի էջերը
Մուտք ԱՀՏՊ կայք
Գրանցում դիմում լրացնելով
Գրանցում առցանց եղանակով
Անվան ու գաղտնաբառի որոշում
Անվան ու գաղտնաբառի փոփոխում