ԱՀՏՊ Օգտվողի գրանցման հայտի թվայնացված փաստաթղթի արտապատկերը ներկայացված է ստորև. սեղմե'ք նկարի վրա այն մեծացված տեսնելու համար:
Առցանց եղանակով ԱՀՏՊ օգտվող գրանցվելու համար.
Այցելե'ք ՀՀ Ա ՊԵԿ պաշտոնական կայք՝ www.taxservice.am, և ապա, օգտվելով կայքի ընտրացանկից, սեղմե'ք Էլեկտրոնային ծառայություններ > Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ հղումը: Այն Ձեզ կտեղափոխի ԱՀՏՊ մուտքի էջ: ԱՀՏՊ կայք հետագայում ուղղակիորեն մուտք գործելու համար էջանշե'ք ինտերնետային այս հասցեն:
Սեղմեք Գրանցվել հղումը: Կայքէջում կցուցադրվի Անհատական հաշվին մուտքի թույլատվություն ստանալու հայտի թվայնացված օրինակը:
Փաստաթղթում`տվյալների համապատասխան դաշտերում մուտքագրեք.
Անուն. Լրացրեք ըստ Ձեր անձը հաստատող փաստաթղթի:
Ազգանուն. Լրացրեք ըստ Ձեր անձը հաստատող փաստաթղթի:
Հայրանուն. Լրացրեք Ձեր հայեցողությամբ` պայմանով որ այս տվյալը առկա է Ձեր անձը հաստատող փաստաթղթում:
ՀԾՀ. Լրացրեք Ձեր Հանրային ծառայության համարանիշը կամ ՀԾՀ չունենալու մասին Ոստիկանության տրամադրած
տեղեկանքի համարը:
Անձը հաստատող փաստաթուղթ. Ցած բացվող ցուցակի օգնությամբ ընտրեք Ձեր անձը հաստատող փաստաթղթի տեսակը (ՀՀ անձնագիր,
Ծննդյան վկայական, Կացության քարտ, Կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ, Նույնականացնման քարտ,Կենսաչափական անձնագիր, Օտարերկրյա անձնագիր (ՌԴ քաղաքացիների դեպքում)):
Քաղաքային հեռախոս. Լրացրեք քաղաքային Ձեր հեռախոսահամարը՝ կայքէջում ցուցադրվող ձևաչափով:
Բջջային հեռախոս. Լրացրեք բջջային Ձեր հեռախոսահամարը՝ կայքէջում ցուցադրվող ձևաչափով:
Սեղմեք Ներբեռնել կոճակը: Համակարգը լրացված տվյալների հիման վրա (պայմանով, որ դրանք վավեր են) կստեղծի PDF ձևեաչափի փաստաթուղթ և Ձեզ կառաջարկի ներբեռնել ստեղծված փաստաթուղթը:
Ներբեռնեք առաջարկվող PDF փաստաթուղթը Ձեր համակարգիչ և ստորագրեք այն` թվայնացված ստորագրության հատուկ սարքի
օգնությամբ:
Կայքէջի Ընտրեք ֆայլը դաշտում սեղմեք Browse կոճակը և File Upload պատուհանի միջոցով ԱՀՏՊ կայք վերաբեռնեք Անհատական հաշվին թույլատվություն ստանալու հայտի ստորագրված փաստաթուղթը: Կայքէջի Անվտանգության կոդ դաշտում մուտքագրեք կայքէջում ցուցադրվող տառերի (/կամ թվերի համադրությունը:
Սեղմե'ք Գրանցվել կոճակը: Համակարգը կստուգի ներկայացված հայտում Ձեր ստորագրության առկայությունը և այն վավերացնելուց հետո էլեկտրոնային Ձեր փոստին կուղարկի ծանուցում-նամակ: Նամակում կլինի ցուցում ԱՀՏՊ օգտվողի Ձեր անունն ու գաղտնաբառը որոշելու վերաբերյալ: