Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
Օգտվողի ուղեցույց

Սույն փաստաթղթի նպատակն է ներկայացնել ՀՀ ՊԵԿ Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում (այսուհետև նաև՝ ԱՀՏՊ) ֆիզիկական անձանց գրանցման գործընթացն ու համակարգի գործառույթներից օգտվելու կարգը` ըստ այդ գործողությունների կատարման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականության:

Ուղեցույցը կազմվել է ըստ ծրագրային մոդուլի նախագծային փաստաթղթերի: Փաստաթուղթը պարբերաբար թարմացվում է` համապատասխանացվելով համակարգի առկա աշխատանքին և նրանում կատարվող փոփոխություններին:

Ուղեցույցը բաղկացած է երկու բաժնից: Փաստաթղթի առաջին`Գրանցում և մուտք ԱՀՏՊ բաժինը ներկայացնում է ԱՀՏՊ համակարգում ֆիզիկական անձի անձնական տվյալների գրանցման և ԱՀՏՊ օգտվողի անվանում-գաղտնաբառի որոշման /փոփոխման/ ողջ գործընթացը` ըստ անհրաժեշտ գործողությունների քայլերի հաջորդականության, իսկ երկրորդ`ԱՀՏՊ գործառույթներ բաժինը նկարագրում է ԱՀՏՊ տարբեր պատուհանների ընձեռած հնարավորությունները և առկա գործառույթներից օգտվելու կարգը:

ԱՀՏՊ Օգտվողի ուղեցույցը առկա է նաև տպագիր տարբերակով: PDF ձևաչափով կազմված այս փաստաթուղթը կարելի է ներբեռնել կայքից և պահպանել համակարգչում:

Եթե օգտվողի այս ուղեցույցը Ձեզ չի տալիս բավարար տեղեկատվություն ԱՀՏՊ գործառույթների և գործողությունների կատարման կարգի վերաբերյալ կամ ունեք լրացուցիչ պարզաբանումների կարիք, գրե'ք մեզ կամ պարզապես զանգահարե'ք.
Էլ. փոստ: online_support@taxservice.am
Հեռախոս: (011) 500-679