ՍԿԻԶԲ > Գրանցում և մուտք ԱՀՏՊ > Գրանցում առցանց եղանակով

 

Գրանցում առցանց եղանակով

ԱՀՏՊ օգտվող գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգում (Հարկատու-3-ում) Դուք արդեն ունենաք բացված Անհատական հաշվի քարտ:

ԱՀՏՊ օգտվողի գրանցման հայտ լրացնելու համար պարտադիր չէ, որ Դուք ինքներդ այցելեք ՊԵԿ տարածքային մարմին և անձամբ լրացնեք դիմում ԱՀՏՊ օգտվող գրանցվելու մասին:

ԱՀՏՊ օգտվող կարելի է գրանցվել նաև առցանց եղանակով` ինքնուրույն լրացնելով, հատուկ սարքի օգնությամբ ստորագրելով ու համացանցի միջոցով ՊԵԿ փոխանցելով ԱՀՏՊ օգտվողի գրանցման հայտի թվայնացված փաստաթուղթը:

Կայքէջում լրացված տվյալների վավերականությունը ստուգելուց հետո համակարգը ինքնաշխատ ստեղծում է Անհատական հաշվին մուտքի թույլատրության ստանալու հայտ: PDF ձևաչափով ստեղծված այս փաստաթուղթը հարկավոր է ներբեռնել համակարգիչ, ստորագրել հատուկ սարքի օգնությամբ, ետ բեռնել ԱՀՏՊ կայք և ապա առցանց եղանակով ներկայացնել ՊԵԿ:

ԱՀՏՊ օգտվող գրանցվելուց հետո Դուք արդեն ինքներդ եք որոշում օգտվողի Ձեր անունն ուգաղտնաբառը և հետագայում, ցանկացած ժամանակ կարող եք փոփոխել դրանք:

Համակարգը նախատեսում է նաև ԱՀՏՊ օգտվողի կոնտակտային տվյալների հետագա փոփոխման (խմբագրման) հնարավորություն (էլեկտրոնային փոստի հասցե, քաղաքային և բջջային հեռախոսահամարներ):

Առցանց եղանակով ԱՀՏՊ օգտվող գրանցվելու կարգը նկարագրված է ուղեցույցի հաջորդ էջում: