ՍԿԻԶԲ > Գրանցում և մուտք ԱՀՏՊ > Մուտք ԱՀՏՊ կայք

 

Մուտք ԱՀՏՊ կայք

ՀՀ ՊԵԿ Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ մուտք գործելու համար Դուք պետք է արդեն գրանցված լինեք իբրև ԱՀՏՊ օգտվող և ունենաք ԱՀՏՊ օգտվողի վավեր անուն ու գաղտնաբառ:

ԱՀՏՊ մուտքի էջում Ձեր մուտքագրած օգտվողի անունն ու գաղտնաբառը նույնականացվում են Հանրային ծառայության համարանիշի (կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարի) հետ, որոնց վավերականության ու համապատասխանության դեպքում միայն արտոնվում է Ձեր մուտքը ԱՀՏՊ կայք:

Մուտքագրված անվան կամ գաղտնաբառի անվավերության կամ անհամապատասխանության դեպքում մուտքը ԱՀՏՊ կայք չի արտոնվում և մուտքագրված տվյալների վերաբերյալ կարմիր գույնով ցուցադրվում են տեքստային զգուշացումներ (օրինակ. "Մուտքագրված գաղտնաբառը սխալ է"):

ԱՀՏՊ կայք այցելելիս հարկավոր է գործածել Mozilla Firefox կամ Internet Explorer ծրագիրը: Mozilla Firefox ծրագիրը անվճար կարելի է ներբեռնել համացանցից (http://www.mozilla.org/firefox):

Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ մուտք գործելու կարգը նկարագրված է այս ուղեցույցի հաջորդ էջում: