Անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու հայտ ՊԵԿ ներկայացնելուց հետո (առցանց եղանակով կամ անձամբ ՊԵԿ այցելելով ու այդ մասին թղթային դիմում ներկայացնելով), էլեկտրոնային Ձեր փոստին ուղարկվում է նամակ, որը պարունակում է ցուցում-հղում ԱՀՏՊ օգտվողի Ձեր անունն ու գաղտնաբառը որոշելու վերաբերյալ:
Նամակը ուղարկվելուց հետո 10-օրյա ժամկետում հարկավոր է որոշել ԱՀՏՊ օգտվողի Ձեր անունն ու գաղտնաբառը, այլապես Անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու Ձեր հայտը կհամարվի անվավեր:
ԱՀՏՊ նոր գրանցված օգտվողի Ձեր անունն ու գաղտնաբառը որոշելու համար.
Ստուգեք էլեկտրոնային Ձեր փոստը և բաց արեք այնտեղ գտնվող` ՀՀ ՊԵԿ անունից
ուղարկված նամակը Անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու
վերաբերյալ:
Ծանոթացեք նամակի բովանդակությանը, և ապա սեղմեք նամակում
պարունակվող ցուցում-հղումը: Այն Ձեզ թույլ կտա մուտք գործել ԱՀՏՊ օգտվողի
անունն ուգաղտնաբառը որոշելու կայքէջ:
Որոշե'ք և տվյալների համապատասխան
դաշտում մուտքագրե'ք օգտվողի Ձեր անունը /լատինատառ 5-20 նիշ/:
Որոշե'ք և
տվյալների համապատասխան դաշտում մուտքագրե'ք օգտվողի Ձեր գաղտնաբառը /լատինատառ
5-20 նիշ/:
Վերահաստատե'ք օգտվողի Ձեր գաղտնաբառը:
Սեղմե'ք
Պահպանել կոճակը: Համակարգը կստուգի մուտքագրված տվյալների
համապատասխանությունը ընդունված ձևաչափին և կպահպանի դրանք: Կայքէջում կցուցադրվի
հաղորդագրություն այն մասին, որ ԱԳՏՊ օգտվողի Ձեր անունն ու գաղտնաբառը
հաստատված են և Դուք արդեն կարող եք մուտք գործել Անհատական հաշիվների տեղեկատվական
պորտալ: