ՍԿԻԶԲ > Գրանցում և մուտք ԱՀՏՊ > Անվան ու գաղտնաբառի փոփոխում

 

Անվան ու գաղտնաբառի փոփոխում

Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում գրանցված օգտվողն ինքն է որոշում օգտվողի իր անունն ու գաղտնաբառը և ցանկացած ժամանակ կարող է փոփոխել դրանք:

Օգտվողի անունը կամ գաղտնաբառը փոփոխելու համար հարկավոր է այցելել ԱՀՏՊ մուտքի էջ, այնտեղ սեղմել Մոռացել եք Ձեր գաղտնաբառը հղումը, և ապա մուտքագրել Ձեր ՀԾՀ-ն (կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) ու կայքէջում ցուցադրվող անվտանգության կոդը:
 
(Սեղմեք ստորև տեղադրված նկարի վրա կայքէջի արտապատկերը մեծացված տեսնելու համար):





Համակարգը կստուգի մուտքագրված տվյալների ճշտությունը և էլեկտրոնային Ձեր փոստի հասցեին կուղարկի նամակ, որում կլինի ցուցում-հղում ԱՀՏՊ օգտվողի Ձեր անունն ու գաղտնաբառը փոփոխելու վերաբերյալ:
 
(Սեղմեք ստորև տեղադրված նկարի վրա կայքէջի արտապատկերը մեծացված տեսնելու համար):


 

Նամակը ուղարկվելուց հետո 6-օրյա ժամկետում հարկավոր է որոշել ԱՀՏՊ օգտվողի նոր անուն ու գաղտնաբառը, այլապես ԱՀՏՊ օգտվողի անունը ու գաղտնաբառը փոփոխելու Ձեր դիմումը կհամարվի անվավեր:

ԱՀՏՊ օգտվողի անվան ու գաղտնաբառի փոփոխման կարգը քայլ-առ-քայլ նկարագրված է ուղեցույցի հաջորդ էջում: