Home > Հաշվետվությունների լրացում > Զգուշացումներ

Զգուշացումներ


Ինչպես արդեն նկատեցիք համակարգում գործում է զգուշացումների ինտեգրացված համակարգ։ Համակարգում կիրառվող զգուշացումները բաժանվում են երեք տեսակի եւ տարբերակվում են գույներով։

Արգելող զգուշացումներ - Նկար 11 -(Օր. Հաշվետվության ժամանակաշրջանը նշված չէ) ցուցադրվում են կարմիր գույնով եւ վերաբերվում են հաշվետվության լրացման այն սխալներին, որոնք ընդունելի չեն ՊԵԿ-ի կողմից։ Եթե հաշվետվությունը ժամանակավորապես պահպանելիս կամ գրանցելիս ստանում եք նման գույնի զգուշացում, ապա հաշվետվության տվյալ դաշտը սխալ է լրացված եւ պետք է ուղղել։ 
Նկար 11

Նախազգուշացնող զգուշացումներ - Նկար 12 (Օր. Դաշտի արժեքը սխալ է լրացված: ) ցուցադրվում են այն դեպքերում, երբ հաշվետվության դաշտերում լրացված արժեքները տարբերվում են հաշվետվության լրացման կարգից, սակայն չեն հակասում գործող օրենսդրությանն ու կարգերին։ (Օրինակ՝ որոշ դեպքերում ԱԱՀ հաշվարկներում ներմուծված ապրանքների արժեքի նկատմամբ ԱԱՀ հաշվարկելիս այդ արժեքին գումարվում են մաքսային եւ ակցիզային հավելումները եւ փաստացի ԱԱՀ-ն սկզբանական գումարի 20%-ից տարբերվում է։) Նման դեպքերում համակարգը զգուշացնում է հիմնական հաշվարկային թվերի տարբերության մասին։ Եթե հաշվետվության պահպանումից առաջ զգուշացումներով դաշտեր են ցուցադրվում, ապա էջի ամենաներքեւի մասում համակարգը ցուցադրում է Նկար 11-ում պատկերված հաղորդագրությունը։   ( Փաստաթուղթը լրացված է որոշ սխալմունքներով: Պահպանե՞լ այս տեսքով:) Եթե համոզված եք, որ լրացված թիվը ճշգրիտ է, ապա նշեք հաղորդագրության դիմացի դաշտն ու նորից սեղմեք «Հիշել ժամանակավորապես» կամ «Գրանցել» կոճակները։
Նկար 12
Տեղեկացնող զգուշացումներ - Նկար 13 (Օր. Դաշտի արժեքն ավտոմատ կերպով ճշգրտվել է) ցուցադրվում են կապույտ գույնով եւ տեղեկացնում են օգտվողին հաշվետվության դաշտերում ավտոմատ կատարված փոփոխությունների մասին։ Այս զգուշացումները չեն ակնկալում որեւէ գործողություն օգտվողի կողմից։ Մեծամասամբ դրանք ցուցադրվում են ժամանակավոր հիշելուց կամ գրանցելուց։
Նկար 13

Տես նաեւ