Home > Հաշվետվությունների լրացում > Հիշել ժամանակավորապես

Հիշել ժամանակավորապես

Ինչպես արդեն նշել ենք, այս բաժինը նախատեսված է դեռեւս ամբողջությամբ չլրացված հաշվետվությունների պահպանման համար։ Եթե տվյալ պահին վերջացրել եք հաշվետվության վրա աշխատանքը, սակայն դեռեւս այն ամբողջությամբ չեք լրացրել, ապա էջի ամենաներքեւ մասում սեղմեք  կոճակը Նկար 14։ 

Նկար 14

«Հիշել ժամանակավորապես» կոճակը սեղմելուց հետո համակարգն իրականացնում է հետեւյալ քայլերը՝

  1. Ստուգում է լրացված դաշտերի ճշտությունը,
  2. Իրականացնում է բոլոր հաշվարկելի դաշտերի վերահաշվարկ:

Այս կոճակը սեղմելիս Ձեզ կարող են ցուցադրվել «Զգուշացումներ» բաժնում նկարագրված զգուշացումներից որեւէ մեկը կամ մի քանիսը։

Կարմիր զգուշացման դեպքում անհրաժեշտ է ուղղել նշվող դաշտը եւ նորից սեղմել «Պահպանել ժամանակավորապես» կոճակը։

Դեղին զգուշացման դեպքում, եթե համոզված եք, որ զգուշացումով ցուցադրվող դաշտերում լրացված են ճիշտ արժեքներ, ապա նշեք «Պահպանել այս տեսքով» նշումն ու նորից սեղմեք «Պահպանել ժամանակավորապես» կոճակը։

Կապույտ զգուշացման դեպքում պարզապես նորից սեղմեք «Պահպանել ժամանակավորապես» կոճակը եւ հաշվետվությունը կպահպանվի։

Ժամանակավորապես պահպանված հաշվետվությունները տեղափոխվում են «Անավարտ հաշվետվություններ» բաժին Նկար 15։
Նկար 15
Ժամանակավորապես պահպանված հաշվետվությունները ցուցադրվում են ըստ՝ Հաշվետվության ձեւի (հաշվետվության անվանման), ամսաթվի, փոփոխման ամսաթվի (միեւնույն հաշվետվությունը հնարավոր է փոփոխել բազմաթիվ անգամներ)։
Գործիքներ սյունյակում ցուցադրվում են երկու հիմնական գործողության պատկերներ՝

 - Խմբագրել - Ձեր նախընտրած հաշվետվության տողում սեղմելով այս կոճակը կվերադառնաք հաշվետվությունների լրացման պատուհանին եւ կկարողանաք փոփոխել նախկինում պահպանված հաշվետվությունը։

 - Ջնջել - Եթե տվյալ հաշվետվությունն այլեւս պետք չէ, ապա ջնջվող հաշվետվության տողում սեղմելով աղբաման պատկերող կոճակը այն վերջնականապես կջնջեք համակարգից։




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Որեւէ հաշվետվություն խմբագրելու եւ այն նորից պահպանելու դեպքում նախորդ տարբերակը ջնջվում է։ Նույն հաշվետվությունը մի քանի անգամ պահպանելու դեպքում պահվում է միայն վերջին հիշված տարբերակը։


 

Տես նաեւ