Home > Հաշվետվությունների լրացում > Հանձնել ՊԵԿ

Հանձնել ՊԵԿ


Այս բաժնում քննարկելու ենք վերջին՝ Հանձնել ՊԵԿ, գործողությունը։ Երբ բոլոր լիազոր անձանց ստորագրությունները դրված են եւ համակարգը վավերացրել է դրանց իսկությունը (եթե բոլոր ստորագրությունները դրված եւ վավեր են, ապա ստորագրությունների սյունյակում տվյալ հաշվետվության դիմաց ցուցադրվում է միայն  նշանը), ապա պետք է ակտիվանա  Հանձնել ՊԵԿ պատկերը, իսկ մկնիկի սլաքն այդ պատկերի վրա պահելու դեպքում համակարգը կցուցադրի «Պատրաստ է ուղարկման» հաղորդագրությունը։ 
Նկար 30
Սեղմեք «Հանձնել ՊԵԿ»  կոճակը եւ մի փոքր սպասեք մինչեւ համակարգը կկապվի Հարկատու 3 տվյալների շտեմարանի հետ։ Եթե հաշվետվությունը հանձնվում է, ապա Դուք կտեսնեք Նկար 31-ում պատկերված հաղորդագրությունը «Հաշվետվությունը հաջողությամբ ուղարկվեց»։ Հանձնվող հաշվետվությունն այս դեպքում ջնջվում է «Լրացված հաշվետվություններ» բաժնից եւ տեղափոխվում «Հանձնված հաշվետվություններ» բաժինը, որտեղից կարող եք ստանալ հաշվետվության ընդունման ստացականը։

Նկար 31
Որոշ դեպքերում, կապի խափանման կամ այլ տեխնիկական պատճառներով համակարգը ցուցադրում է «Հաշվետվության հանձնումը չի հաջողվել» հաղորդագրությունը։ Նման դեպքերում առաջարկում ենք փորձել փոքր ինչ ուշ, իսկ շարունակաբար նման խնդիր լինելու դեպքում կապվեք «Ու՞մ դիմել» բաժնի հեռախոսահամարներով։

Հանձնված հաշվետվությունների, ստացականների եւ հաշվետվությունների արխիվի մասին կարող եք կարդալ «Հանձնված հաշվետվություններ» բաժնում։

Տես նաեւ