Home > Հաշվետվությունների լրացում > Հանձնված հաշվետվություններ

Հանձնված հաշվետվություններ

Այս բաժնում, Նկար 32, պահպանվում են արդեն հանձնված հաշվետվությունները, դրանք ենթակա չեն փոփոխման կամ խմբագրման։ Եթե, արդեն հանձնված հաշվետվությունում հայտնաբերել եք սխալ, ապա կարող եք հանձնել «Ճշգրտված» կամ նույն հաշվետվությունից նորը, կախված թե տվյալ հաշվետվության ձեւն ինչպես է նախատեսում։ Էլեկտրոնային եղանակի դեպքում պահպանված է թղթային հաշվետվությունների ներկայացման սկզբունքը՝ եթե հաշվետվության ձեւն ունի «Ճշգրտման ժամանակաշրջանի» դաշտ, ապա նշում եք այդ դաշտը, եթե այդպիսի դաշտ չկա ապա լրացնում եք միեւնույն ժամանակաշրջանի համար։ Բոլոր դեպքերում ՊԵԿ-ի համար հիմք է հանդիսանում վերջին ուղարկված հաշվետվությունը։ Այս բաժնում հաշվետվությունները ցուցադրվում են ըստ՝
Նկար 32
Հաշվետվության ձեւ - ցուցադրվում է հաշվետվության անվանումը կրճատ։ Ամբողջական անվանումը տեսնելու համար մկնկի սլաքը պահեք հաշվետվության կրճատ անվանման վրա։ Հաշվետվությունները կարող եք դասավորել ըստ տեսակի՝ սեղմելով «Հաշվետվության ձեւ» վերնագրի «» կոճակները։


Հանձնման ամսաթիվ
- ցուցադրվում է օգտվողի կողմից հաշվետվությունը հանձնելու ամսաթիվը։

Հաշվետվություն - դաշտում ցուցադրվում են հաշվետվությունների լրացված եւ էլեկտրոնային ստորագրված նմուշները։ Որեւէ հաշվետվություն տեսնելու համար, «Հաշվետվություն» սյունյակում, տվյալ հաշվետվության տողում սեղմեք  պատկերը։

Ստացական - այս սյունյակում ցուցադրվում են ՊԵԿ հարկատու 3 համակարգի կողմից հաշվետվությունների ընդունման ստացականները։ Ստացականը դիտելու կամ տպելու համար «Ստացական» սյունյակում, տվյալ հաշվետվության տողում սեղմեք   նշանը։ Ստացականի նմուշը ցուցադրված է Նկար 33-ում։

Նկար 33
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ - Ստացականների ձեւն ու բովանդակությունը ենթակա է փոփոխման։ Ցուցադրված տարբերակը կրում է միայն տեղեկատվական բնույթ։



Տես նաեւ