ՍԿԻԶԲ > Գրանցում և մուտք ԱՀՏՊ > Մուտք ԱՀՏՊ կայք > ԱՀՏՊ մուտք գործելու կարգը

 

ԱՀՏՊ մուտք գործելու կարգը

ԱՀՏՊ մուտքի արտապատկերը ներկայացված է ստորև. սեղմե'ք նկարի վրա այն մեծացված տեսնելու համար:





Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ մուտք գործելու համար.
  1. Այցելե'ք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայք՝ www.taxservice.am, և ապա, օգտվելով կայքի ընտրացանկից, սեղմեք Էլեկտրոնային ծառայություններ > Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ հղումը: Այն Ձեզ կտեղափոխի ԱՀՏՊ մուտքի էջ: ԱՀՏՊ կայք հետագայում ուղղակիորեն մուտք գործելու համար էջանշեք ինտերնետային այս հասցեն:

  2. ԱՀՏՊ մուտքի էջի տվյալների համապատասխան դաշտերում մուտքագրեք.
       
    1. ՀԾՀ: Ձեր, իբրև ֆիզիկական անձ, Հանրային ծառայության համարանիշը (կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը):

    2. Օգտվողի անուն: ԱՀՏՊ օգտվողի Ձեր անվանումը:

    3. Գաղտնաբառ: ԱՀՏՊ օգտվողի Ձեր գաղտնաբառը:

    4. Անվտանգության կոդ: Կայքէջում ցուցադրվող տառերի և/կամ թվերի համադրությունը:


  3. Սեղմեք Մուտք կոճակը: Մուտքագրված վավեր տվյալների դեպքում համակարգը կարտոնի Ձեր մուտքը Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ: Եթե մուտքագրված տվյալներում առկա են անճշտություններ, ապա կարգելվի Ձեր մուտքը ԱՀՏՊ և կարմիր հաղորդագրությամբ Ձեզ կառաջարկվի ուղղել հայտնաբերված սխալը (օրինակ. "Մուտքագրված գաղտնաբառը սխալ է"):
<>            

!

Օգտվողի Ձեր անունը կամ գաղտնաբառը չհիշելու դեպքում սեղմեք Մոռացե՞լ եք Ձեր գաղտնաբառը հղումը, և ապա կատարեք ԱՀՏՊ օգտվողի նոր գաղտնաբառ ձեռք բերելու համար պահանջվող գործողությունը (Օգտվողի անվան ու գաղտնաբառի փոփոխում):