ԱՀՏՊ օգտվողի անվան ու գաղտնաբառի փոփոխման էջի արտապատկերը ներկայացված է ստորև. սեղմե'ք նկարի վրա այն մեծացված տեսնելու համար:
ԱՀՏՊ օգտվողի Ձեր անունը կամգաղտնաբառը փոփոխելու համար.
Այցելե'ք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայք՝ www.taxservice.am, և ապա, օգտվելով կայքի ընտրացանկից, սեղմե'ք Էլեկտրոնային ծառայություններ > Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ հղումը: Այն Ձեզ կտեղափոխի ԱՀՏՊ մուտքի էջ: ԱՀՏՊ կայք հետագայում ուղղակիորեն մուտք գործելու համար էջանշեք ինտերնետային այս հասցեն:
Սեղմե'ք Մոռացե՞լ եք Ձեր գաղտնաբառը հղումը:
Կայքէջում ցուցադրվող Մոռացել եք Օգտվողի անվանումը/գաղտնաբառը պատուհանում մուտքագրե'ք Ձեր ՀԾՀ-ն (կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը):
Տվյալների Անվտանգության կոդ դաշտում մուտքագրե'ք կայքէջում ցուցադրվող տառերի և/կամ թվերի համակցությունը:
Սեղմե'ք Շարունակել կոճակը: Համակարգը կստուգի մուտքագրված տվյալների վավերականությունը, և, դրանց ճշտության դեպքում էլեկտրոնային Ձեր փոստի հասցեով կուղարկի նամակ, որում կլինի հղում օգտվողի անվանման ու գաղտնաբառի փոփոխման կայքէջի հասցեին:
Բաց արե'ք Ձեր էլեկտրոնային փոստին ուղարկված նամակը և սեղմե'ք նրանում պարունակվող հղումը:
ԱՀՏՊ օգտվողի տվյալների փոփոխման էջում մուտքագրեք պահանջվող տվյալները (Անվանում, Գաղտնաբառ) և սեղմեք Պահպանել կոճակը: Համակարգը կստուգի մուտքագրված տվյալների համապատասխանությունը ընդունված ձևաչափին և կպահպանի դրանք: