Առցանց եղանակով Անհատական Ձեր հաշվի քաղվածքը ստանալու համար հարկավոր է լրացնել ԱՀՏՊ կայքում տեղադրված դիմումի թվայնացված տարբերակը, և ապա ներկայացնել այն ՊԵԿ:
Անհատական հաշվի քաղվածք ստանալու դիմումի ձևը մեծացված տեսնելու համար սեղմեք ստորև տեղադրված նկարի վրա.
Փասստաթուղթը լրացնելու և ՊԵԿ փոխանցելու համար
Մուտք գործեք Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ:
Բաց արեք ԱՀՏՊ Դիմում պատուհանը (եթե սկզբնապես այլ պատուհան է բացված կայքէջում):
Սեղմեք Ստեղծել նոր դիմում կոճակը: Կայքէջում կցուցադրվի Դիմում ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը ստանալու փաստաթղթի թվայնացված օրինակը: Փաստաթղթում տվյալների Անուն, Ազգանուն, Հայրանուն, ՀԾՀ, Անձը հաստատող փաստաթղթի տեսակ, Սերիա և համար, Էլ. փոստ դաշտերն ու ՀՀ բնակչության պետական ռեգիստրում անձի հաշվառման հասցեն լրացված են ինքնաշխատ` ըստ համակարգում ԱՀՏՊ օգտվող ֆիզիկական անձի գրանցված անձնական տվյալների:
Նշեք Հաշվետու ժամանակահատվածի սկիզբն ու ավարտը` օգտվելով տվյալների դաշտերի Տարի և Ամիս ցած բացվող ցուցակներից:
Նշեք Քաղվածքի ստացման եղանակը` Անձամբ կամ Փոստային առաքմամբ: Եթե քաղվածքը Անձամբ եղանակով տրամադրվելու է երրորդ անձին, ապա հարկավոր է լրացնել նաև երրորդ անձի տվյալները: Քաղվածքի ստացման եղանակը Փոստային առաքմամբ նշելու դեպքում համակարգը ինքնաշխատ լրացնում է ՊԵԿ մոտակա Տարածքային հարկային տեսչության անվանումը ըստ Ձեր մշտական բնակության:
Աչքի անցկացրեք լրացված փաստաթուղթը հավաստիանալու համար, որ նրանում լրացված տվյալները ճիշտ են և ամբողջական:
Սեղմեք Հանձնել ՊԵԿ կոճակը: Համակարգը լրացված փաստաթղթին ինքնաշխատ կամրագրի Դիմումի մուտքագրման համար ու ամսաթիվ և ապա կպահպանի այն ԱՀՏՊ կայքի Դիմում պատուհանի գրանցամատյանում իբրև իբրև PDF ձևաչափի փաստաթուղթ:
Այնուհետև արդեն ԱՀՏՊ համակարգի կողմից ինքնաշխատ իրականացվում է հետևյալ գործողությունների շարքը.
Եթե փաստաթղթում նշված հաշվետուժամանակահատվածի համար ֆիզիկական անձը չունի եկամուտներ, ապա համակարգը մերժում է դիմումի կատարումը և դիմումի կարգավիճակը հայտարարում է ՄԵՐԺՎԱԾ:
Եթե փաստաթղթում քաղվածքի ստացման եղանակը դաշտում նշված է առձեռն, (երրորդ անձ, անձամբ) կամ փոստային առաքմամբ, ապա ստուգվում է առձեռն կամ փոստային առաքմամբ քաղվածքների միակությունը օրացույցային նույն տարվա մեջ: Այն միակը լինելու դեպքում դիմումի կարգավիճակը հայտարավում է ԵՆԹԱԿԱ Է ԿԱՏԱՐՄԱՆ:
Օրացույցային նույն տարվա մեջ առձեռն, (երրորդ անձ, անձամբ) կամ փոստային առաքմամբ քաղվածքի առ կայության դեպքում ստուգվում է պետական տուրքի վճարման անդորագրերի ամսաթիվ դաշտի տվյալը: Եթե տվյալների այս դաշտը լրացված չէ, ապա դիմումը մերժվում է և այդ մասին ԱՀՏՊ կայքէջում ցուցադրվում է համապատասխան հաղորդագրություն: Եթե պետական տուրքի վճարման անդորագրերի ամսաթիվ դաշտը լրացված է, ապա համակարգը երրորդ կողմից ստացված տեղեկատվությամբ (ՀՀ Գանձապետարան) ստուգում է տվյալ ՀԾՀ-ի համար կատարված վճարային տվյալի առկայությունը, և այն հավաստվելու դեպքում դիմումի կարգավիճակը հայտարարում է ԵՆԹԱԿԱ Է ԿԱՏԱՐՄԱՆ: Վճարային տվյալի բացակայության դեպքում ԱՀՏՊ կայքէջում ցուցադրվում է համապատասխան հաղորդագրություն և դիմումում նշված պետական տուրքի վճարման ամսաթվից մինչև 2 բանկային օր ժամկետում դիմումի կարգավիճակը հայտարարվում էՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ (եթե դիմումի ստեղծման պահին դիմումում նշված պետական տուրքի վճարման ամսաթվից արդեն անցել է 2 բանկային օր և վճարման մասին տվյալը չի հաստատվում, ապա համակարգը միանգամից մերժում է դիմումը): Վճարման տվյալը բանկային երկու օրվա ընթացքում չստանալու դեպքում դիմումի կարգավիճակը հայտարարվում է ՄԵՐԺՎԱԾ, իսկ վճարման տվյալ ստանալու դեպքում՝ ԵՆԹԱԿԱ Է ԿԱՏԱՐՄԱՆ:
Եթե դիմումում Քաղվածքի ստացման եղանակը նշված է Էլեկտրոնային, ապա համակարգը ուղարկում է Անհատական հաշվի քաղվածքը նշված էլեկտրոնային փոստի հասցեով, և դիմումի կարգավիճակը հայտարարում է ԿԱՏԱՐՎԱԾ:
Եթե դիմումում Քաղվածքի ստացման եղանակը նշված է Էլեկտրոնային, և համակարգը անհատական հաշվի քաղվածքը ուղարկել է նշված էլեկտրոնային փոստի հասցեով, սակայն ստացվել է պատասխան, որ նամակը հասցեատիրոջը չի հասել, ապա համակարգը դիմումի կարգավիճակը ԿԱՏԱՐՎԱԾԻ փոխարեն հայտարարում է ՍԽԱԼ ՀԱՍՑԵԱՏԵՐ:
Դիմումում նշված հաշվետու ժամանահատվածի մասով համակարգը ինքնաշխատ ստեղծում է անհատական հաշվի քաղվածքի թվայնացված փաստաթուղթը, և զետեղում այն ԱՀՏՊ Օգտվողի դիմումների գրանցամատյանում: