Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի Դիմում պատուհանը օգտվողին հնարավորություն է տալիս լրացնել ու ՊԵԿ ներկայացնել դիմում Անհատական իր հաշվի քաղվածքը ստանալու մասին:
Ըստ ընտրված ժամանակահատվածի ու ներկայացված փաստաթղթի կարգավիճակի` օգտվողը կարող է նաև կայքէջի օգնությամբ որոնել ու գտնել իր կողմից նախկինում արդեն ՊԵԿ ներկայացված դիմումները: Համակարգը նախատեսում է ՊԵԿ ներկայացված դիմումների և ֆիզիկական անձին ուղարկված Անհատական հաշվի քաղվածքների թվայնացված օրինակների (PDF փաստաթղթերի) ներբեռնման հնարավորություն:
ԱՀՏՊ Դիմում պատուհանի արտապատկերը մեծացված տեսնելու համար սեղմեք ստորև տեղադրված նկարի վրա.
Գտնված տվյալների աղյուսակում, սյունակ առ սյունակ, ցուցադրվում են.
Դիմումի ներկայացման ամսաթիվը,
Փաստաթղթի առկա կարգավիճակը (Մերժված, Սպասման մեջ, Կատարված, Ենթակա է կատարման, Չեղարկված, Սխալ հասցեատեր),
Փաստաթղթի ստեղծման եղանակը (Թղթային, Էլեկտրոնային),
Ներկայացված դիմումի թվայնացված օրինակը (PDF ձևաչափով կազմված փաստաթուղթ, որը կարելի է ներբեռնել ՁԵր համակարգիչ),
Անհատական հաշվի քաղվածքի ու ուղարկված ծանուցման /նամակի/ օրինակները, (PDF ձևաչափով կազմված փաստաթղթեր, որոնք կարելի է ներբեռնել ՁԵր համակարգիչ)
Առցանց եղանակով` Ձեր Անհատական հաշվի քաղվածքը ստանալու համար հարկավոր է լրացնել ԱՀՏՊ կայքում տեղադրված դիմումի թվայնացված տարբերակը, և ապա ներկայացնել այն ՊԵԿ: Ուղեցույցի հաջորդ էջում (Քաղվածքի դիմումի հայտ) նկարագրվում է այս գործողության կատարման կարգը: