ՍԿԻԶԲ > ԱՀՏՊ գործառույթներ > Անձնական տվյալներ պատուհան

 

Անձնական տվյալներ պատուհան

ԱՀՏՊ Անձնական տվյալներ պատուհանում ցուցադրվում են ԱՀՏՊ օգտվողի անձնական տվյալները: Տվյալները վերցրվում են ֆիզիկական անձի` Անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու հայտից և ինքնաշխատ համապատասխանեցվում են ՀՀ Ոստիկանության տվյալների շտեմարանում առկա տեղեկատվությանը:


ԱՀՏՊ օգտվողի Անձնական տվյալներ պատուհանի արտապատկերը մեծացված տեսնելու համար սեղմեք ստորև տեղադրված նկարի վրա:

  


Բաց անելով ԱՀՏՊ Անձնական տվյալներ պատուհանը` օգտվողը կարող է հավաստիանալ իր անձի վերաբերյալ գրանցված տվյալների ճշտության մեջ, և, ըստ հարկավորության, խմբագրումներ կատարել կոնտակտային իր տվյալներում (Էլեկտրոնային փոստի հասցե, քաղաքային և բջջային հեռախոսահամարներ):

Անձնական տվյալներ պատուհանի մյուս դաշտերը օգտվողի համար խմբագրելի չեն ԱՀՏՊ կայքի միջոցով, և եթե այդ տվյալներում, ըստ Ձեզ, կան վրիպակներ կամ անճշտություններ, ապա ուղղումներ կատարելու համար հարկավոր է անձամբ դիմել ՀՀ ՊԵԿ տարածքային տեսչություն և ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչություն:

ԱՀՏՊ Անձնական տվյալներ պատուհանի օգնությամբ Ձեր, իբրև ֆիզիկական անձ, անձնավորված տվյալները դիտելու և կոնտակտային տվյալներում փոփոխություններ կատարելու համար.
  1. Մուտք գործե'ք Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ:

  2. Բաց արե'ք ԱՀՏՊ Անձնական տվյալներ պատուհանը (եթե սկզբնապես այլ պատուհան է բացված կայքէջում):

  3. Ըստ հարկավորության խմբագրումներ կատարե'ք Ձեր` ֆիզիկական անձի, տվյալների Էլ. Փոստ, Քաղաքային հեռախոսահամար և Բջջային հեռախոսահամար դաշտերում:

  4. Վերընթերցե'ք տվյալների խմբագրելի դաշտերում Ձեր կատարած փոփոխությունները` հավաստիանալու համար, որ դրանք մուտքագրվել են անսխալ և վավեր ձևաչափով:

  5. Որոշե'ք, ինչպես վարվել.
     
    1. Եթե ցանկանում եք ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներում Ձեր կատարած փոփոխությունները գրանցվեն` սեղմե'ք Պահպանել կոճակը:

    2. Եթե չեք ցանկանում ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներում Ձեր կատարած փոփոխությունները գրանցվեն` պարզապես դուրս եկեք ԱՀՏՊ կայքից կամ բաց արեք ԱՀՏՊ այլ պատուհան: