ՍԿԻԶԲ > ԱՀՏՊ գործառույթներ > Հետադարձ կապ պատուհան

 

Հետադարձ կապ պատուհան

ԱՀՏՊ Հետադարձ կապ պատուհանը ԱՀՏՊ օգտվողին հնարավորություն է տալիս առցանց եղանակով` առանց իր էլեկտրոնային փոստից օգտվելու, տեքստային հաղորդագրություն ուղարկել ԱՀՏՊ համակարգի կառավարչին կամ ՀՀ ՊԵԿ մարմիններին:

ԱՀՏՊ ւ պատուհանի արտապատկերը մեծացված տեսնելու համար սեղմեք ստորև տեղադրված նկարի վրա:

 


ԱՀՏՊ համակարգի կառավարչին կամ ՀՀ ՊԵԿ մարմիններին կայքէջի միջոցով տեքստային հաղորդագրություն ուղարկելու կարգը:
  1. Մու'տք գործեք Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ:

  2. Բա'ց արեք ԱՀՏՊ Հետադարձ կապ պատուհանը (եթե սկզբնապես այլ պատուհան է բացված կայքէջում):

  3. Տվյալների` Ում է ուղղված դաշտի ցած բացվող ցուցակի օգնությամբ նշե'ք ում է հասցեագրված Ձեր հաղորդագրությունը (Համակարգի կառավարչին թե
    Հարկային մարմիններին):

  4. Տվյալների` Ումից (e-mail) դաշտում մուտքագրե'ք էլեկտրոնային Ձեր փոստի հասցեն:

  5. Տվյալների` Վերնագիր դաշտում 1-2 բառով վերնագրե'ք նամակը (մուտքագրեք առավելագույնը 25 նիշ` բացարկները հաշված):

  6. Տվյալների`Հաղորդագրություն դաշտում մուտքագրե'ք Ձեր նամակի տեքստը:

  7. Վերընթերցե'ք մուտքագրված հաղորդագրությունն ու ըստ հարկավորության խմբագրումներ ու հավելումներ արեք նրանում: Հավաստիացե'ք, որ տվյալների մյուս դաշտերը ևս լրացվել են անսխալ և վավեր ձևաչափով:

  8. Որոշե'ք ինչպես վարվել:
     
    1. Լրացված նամակն իր հասցեատիրոջը ուղարկելու համար սեղմե'ք Ուղարկել կոճակը:
    2. Եթե այլևս չեք ցանկանում Հետադարձ կապ պատուհանի միջոցով հաղորդագրություն ուղարկել` պարզապես դուրս եկեք ԱՀՏՊ կայքից կամ բաց արեք ԱՀՏՊ այլ պատուհան: