Home > Հաճախ տրվող հարցեր > Ընդհանուր հարցեր

Ընդհանուր հարցեր

ՀԱՐՑ Ի՞նչ առավելություն ունի էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հանձնման համակարգը։

Հաշվետվությունների էելեկտրոնային եղանակով ներկայացման համակարգը նախատեսված է բարելավելու հարկային հաշվետվությունների տվյալների ճշգրտությունը, ավտոմատացնելու դրանց մուտքագրումը Հարկատու 3 համակարգ։ Այն հարկատուներին հնարավորություն է տալիս վստահ լինել, որ իրենց հանձնած հաշվետվությունները զերծ են պատահական մաթեմատիկական սխալներից։ Համակարգը նաեւ ապահովում է հարկատուների հետ ինտերակտիվ շփման միջավայր, որտեղ բոլոր ծանուցումներն ու այլ տեղեկատվությունները հարկատուներին են տրամադրվում առանց ուշացման։ 

ՀԱՐՑ Հաշվետվություններում ցուցադրվում է «Ստորագրված է ՊԵԿ կողմից։», ի՞նչ նպատակով է ՊԵԿ-ը ստորագրում հաշվետվությունները։

Մինչեւ ստորագրման ենթակա տարբերակը օգտվողներին տրամադրելը, Հարկատու 3 համակարգը ստուգում է ներկայացված տվյալների վավերականությունն ու համապատասխանությունը ՀՀ հարկային օրենսդրությանը։ Միայն Հարկատու 3 համակարգի կողմից վավերացում անցած հաշվետվություններն են ենթակա ընդունման, այդ իսկ պատճառով հաշվետվությունները համակարգից դուրս բերվելիս ստորագրվում են ՊԵԿ-ի կողմից, ինչը հնարավորություն է տալիս նույն հաշվետվությունը հետ բեռնելիս ստուգել հաշվետվությունում առկա տվյալների անփոփոխությունը։ Եթե հաշվետվությունում փոփխվել է որեւէ տվյալ, ապա ՊԵԿ էլեկտրոնային ստորագրությունը դառնում է անվավեր եւ հաշվետվությունը հետ չի ընդունվում համակարգի կողմից։

ՀԱՐՑ Ի՞նչու է անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրել հաշվետվությունները։
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ հարկային հաշվետվությունները պետք է ստորագրված լինեն ներկայացնողի կողմից։ Նմանապես, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային, ապա այն պետք է ստորագրված լինի ՀՀ-ում հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրված էլեկտրոնային ստորագրությամբ, որ ունենա իրավաբանական ուժ։

ՀԱՐՑ Հնարավոր է արդյո՞ք հաշվետվությունները բեռնել հաշվապահական այլ ծրագրերից, այլ ոչ թե լրացնել ձեռքով։

Այս պահին դա հնարավոր չէ, սակայն նախատեսվում է  հաշվապահական ծրագրեր մշակող ՀՀ առաջատար ընկերությունների ետ համագործակցել եւ սահմանել ընդհանուր ստանդարտներ, ինչը հնարավոր կդարձնի հաշվապահական ծրագրերից տվյալների ուղղակի բեռնումը համակարգ։ Սակայն ամեն դեպքում ստուգումը, վավերացումներն ու էլեկտրոնային ստորագրման գործընթացներն իրականացվելու են ՊԵԿ համակարգի միջոցով։

ՀԱՐՑ Արդեն հանձնված հաշվետվություն հայտնաբերվել է սխալ։ Ինչպե՞ս կարելի է այն ուղղել։

Անհրաժեշտ է լրացնել եւ նորից հանձնել տվյալ հաշվետվությունը։ Էլեկտրոնային եղանակի դեպքում պահպանված է թղթային հաշվետվությունների ներկայացման սկզբունքը՝ եթե հաշվետվության ձեւն ունի «Ճշգրտման ժամանակաշրջանի» դաշտ, ապա նշում եք այդ դաշտը, եթե այդպիսի դաշտ չկա, ապա լրացնում եք միեւնույն ժամանակաշրջանի համար եւ նորից հանձնում։ Բոլոր դեպքերում ՊԵԿ-ի համար հիմք է հանդիսանում վերջին ուղարկված հաշվետվությունը։


ՀԱՐՑ Դուրս գրված կամ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք կազմելիս, երբ մուտքագրում ենք մատակարար կազմակերպության ՀՎՀՀ-ն և սեղմում ենք համապատասխան  հրահանգը, կազմակերպության անվանումը պետք է լրացվի ինքնաշխատ, ինչը չի կատարվում: Համակարգի կողմից ինքնաշխատ պետք է հաշվարկվեն և ցուցադրվեն մաթեմատիկական գործողությունների արդյունքները, ինչը նույնպես չի աշխատում:

 

Ձեր օգտագործած ծրագիրը (Internet Explorer 6.0+ կամ Mozilla Firefox 5.0+) չի թույլատրում Javascript լեզվով իրականացվող հրահանգների կատարումը:

 

Internet Explorer-ով ցուցադրվող ինտերնետային էջում Javascript հրահանգները թույլատրելու համար  հարկավոր է ծրագրի ընտրացանկից ընտրել Tools > Internet Options, այնուհետև Security և նշել անվտանգության միջին (Medium) մակարդակ:

 

Internet Explorer ծրագրում Javascript-ի ակտիվացնելը ցուցադրված է ստորեւ՝

  

 

Mozilla Firefox-ում Javascript լեզուն թույլատրելու համար բաց արեք ծրագրի Tools > Options > Content պատուհանը և նշեք (ակտիվացրեք) Enable JavaScript տողը:

 

Mozilla Firefox ծրագրում Javascript-ի ակտիվացնելը ցուցադրված է ստորև.


ՀԱՐՑ Անավարտ փաստաթուղթը չի պահպանվում, եթե կան չլրացված դաշտեր: 

Անավարտ փաստաթուղթը պահպանելու (ժամանակավորապես հիշելու) համար հարկավոր է լրացնել պարտադիր համարվող բոլոր դաշտերը:

 


ՀԱՐՑ  Ինչպես լրացնել «ԱԱՀ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ» հաշվետվությունում ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվությունը (էլեկտրոնային տարբերակում ֆիզ անձի անձնագրային տվյալները թույլ չի տալիս ծրագիրը լրացնել):


Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները գրանցել նույն աղյուսակի “Նշումներ” սյունակում (9-րդ սյունակ): ՀՎՀՀ դաշտը կարող եք թողնել դատարկ։

Տես նաեւ