Home > Մուտք համակարգ > Համակարգի բաժիններ

Համակարգի բաժիններ

Համակարգ մուտք գործելուց հետո Դուք կտեսնեք Նկար 2-ում պատկերված պատուհանը։

Նկար 2

Իմ մասին- այս բաժնում ներկայացվում են տեղեկություններ հարկատուի անվան, ՀՎՀՀ-ի, հեռախոսահամարի եւ հասցեի վերաբերյալ։ Լիազորված անձիք ենթաբաժնում թվարկ­ված են այն անձանց անուն ազգանունները, ում էլեկտրոնային ստո­րա­գրութ­յուն­ները պարտադիր պետք է լինեն ներկայացվող հաշվետվությունների վրա։ Եթե այս բաժ­նում ներկայացված որեւէ տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը, ապա կարող եք կապ­­­վել Ձեզ սպասարկող Տարածքային հարկային տեսչության հետ ու ուղղել այդ տվյալները։


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ -Հաշվետվությունը պետք է էլեկտրոնային ստորագրված լինի բոլոր
այն անձանց կող­մից, ովքեր թվարկված են լիազորված անձիք բաժնում։


[ելք] - նախատեսված է համակարգից դուրս գալու համար, սեղմելով այդ հղումը կհայտնվեք Նկար 1-ում բերված պատուհանում։ Համակարգից դուրս գալու համար նաեւ բավարար է փակել ծրագրի պատուհանը ։

Ծանուցումներ - այս բաժնում ներկայացված են այն ծանուցումները, որոնք ՊԵԿ համապատասխան տարածքային ստորաբաժանումներն ուղարկում են իրենց հարկատուներին։ Հիմնականում դրանք առնչվում են հաշվետվությունների ուշացման կամ որեւէ այլ ընդհանուր բնույթի ծանուցումների հետ։ Տվյալ բաժնի դատարկ լինելը դրական նշան է, ինչը վկայում է, որ տվյալ պահին Ձեզ համար նախատեսված ծանուցումներ չկան։


Սկիզբ
- այս բաժնում ներկայացված են ընթացիկ նորություններն ու հարկային օրացույցը, որը հուշում է հարկային հաշվետվությունների եւ վճարումերի ժամանակացույցի վերաբերյալ։


Օրենքներ -
բաժինը հղում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-ին։ Կայքի օրենսդրական բազան ամեն շաբաթ թարմացվում է` օգտվողին հնարավորություն ընձեռելով հետեւել իրավական ակտերում կատարվող փոփոխություններին և ստանալ իրավական ակտերի վերջնական տարբերակը։


Նորություններ
- բաժնում ներկայացված է նորությունների  ամբողջական լրահոսն ու պատմությունը։


Հետադարձ կապ
- բաժնում կարող եք հարցեր ուղարկել համակարգի աշխատանքի հետ կապված։ Հետագայում նախատեսվում է այս բաժնի միջոցով ապահովել նաեւ հարկատուի եւ ՊԵԿ-ի միջեւ պաշտոնական գրագրությունն էլեկտրոնային եղանակով։


Օգնություն
- բաժնում ներկայացվում է համակարգը, հաշվետվությունների լրացման ուղեցույցներն ու համակարգից օգտվելու կանոնները։


Հաշվետվությունների լրացում - բաժնում ներկայացված են այն բոլոր հաշվետվությունները, որոնք տվյալ պահին հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով։


Այժմ անցնենք ամենակարեւոր՝ «Հաշվետվությունների լրացում», բաժնին եւ դիտարկենք հաշվետվությունների լրացման հաջորդականությունը։

 

Տես նաեւ