Home > Մինչեւ համակարգից օգտվելը > Ինչպե՞ս դառնալ էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող

Ինչպե՞ս դառնալ էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող

Ի՞նչ է անհրաժեշտ ՊԵԿ-ին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր կնքելու եւ հաշվառվելու համար՝

  1. Այցելել Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական գրասենյակ (Մովսես Խորենացու 7 ա, Երեւան) եւ կնքել էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու պայմանագիր (ԷՆՊ) ու ձեռք բերել Էլեկտրոնային ստորագրություններ լիազորված անձանց համար։ Պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
    • Հարկ վճարողի պետական գրանցման վկայականի պատճենը,
    • Հարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման՝ հարկ վճարողի կողմից էլեկտրոնային օգտվողի անունն ու գաղտնաբառն օգտագործելու եւ դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու վերաբերյալ, Պայմանագիր կնքող անձի անձնագիրը, սոցիալական քարտը եւ դրանց պատճենները,
  2. Հարկային մարմնին անհրաժեշտ է լինելու նաեւ հայտնել այն անձանց անուն ազգանունները, անձնագրային տվյալներն ու սոցիալական քարտի համարը, ովքեր իրավունք են ունենալու հարկ վճարողի անունից էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնել (տնօրեն եւ հաշվապահ կամ նրանց կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձիք),
  3. էլեկտրոնային կրիչի միջոցով ներկայացնել հաշվետվություն ներկայացնող անձի կամ անձանց թվային ստորագրության հավաստագիրը։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք «Ում դիմել» բաժնի հեռախոսահամարներով

Տես նաեւ